Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են այս բույսի տարբեր մասերը։ Հաճարի հացն ունի թեթև լուծողական ազդեցության և խորհուրդ է տրվում փորկապության ժամանակ։
Հաճար, ցորեն երկհատիկ (լատ.՝ Triticum dicoccum), Արարատյան ցորեն -(Triticum urarthu), դաշտավլուկազգիների ընտանիքի հացահատիկային բույս, ցորենի տեսակ։ ՀՀ-ում կան բազմաթիվ վայրի տեսակներ։
Հաճարի թեփից եփուկը խմում են լուծի, քրոնիկ բրոնխիտի դեպքում։ Ջրով կամ կաթով եփած հաճարը խմեցնում են երեխաներին ընթրիքից առաջ կամ հետո՝ որպես հակաորդային միջոց։ Ծաղիկները և հաճարի հասկերը թուրմերի և եփուկների տեսքով օգտագործում են շնչատար օրգանների (Տրախեիտ, բրոնխիտ) բուժման համար։ Թարախապալարների վրա դրած հաճարների հացը՝ թրջած տաք կաթի մեջ, արագացնում է դրանց ձևավորումը։ Տաք խմորն օգտագործում են իբրև փափկացնող և ներքաշող միջոց կոշտ և ցավոտ ուռուցքների համար։
Հաճարի հաց օգտագործողները ավելի քիչ են հակված սրտային հիվանդությունների: