100 գ. կարմիր լոբի - 93 կկալ
Պարունակում է մանրաթելեր, մագնեզիում, երկաթ, ցինկ, B1, B6 վիտամիններ:
Կարմիր լոբին դիետիկ մանրաթելերի հարուստ աղբյուր է: Առողջապահական Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս օրական ուտել 20-40 գ դիետիկ մանրաթելեր, իսկ 100 գ չոր կարմիր լոբին պարունակում է 25 գ այս բաղադրիչից: Մանրաթելերը տալիս են հագեցածության զգացում, կանխարգելում է ուռուցքները, կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում օգանիզմից հանելու թունավոր նյութերը: Հաղորդում է էներգիա, որը աստիճանաբար օգտագործվում է օրգանիզմի կողմից. Այս կալորիաները Ձեզ “չաղլիկ” չեն դարձնում:
Կարմիր լոբին պարունակում է B խմբի վիտամիններ, հատկապես B6, որը ամեն ինչի հետ մեկտեղ պատասխանատու է նաև դիմադրողականության, մաշկի վիճակի և նյարդային համակարգի ակտիվության համար:
Չոր լոբին մինչև եփելը պետք է թրջել: Այս դեպքում եփման ընթացքը կրճատվում է և լոբին ազատվում է մարսողական խնդիրներ առաջացնող նյութերից:
Lոբին B, C, և E վիտամինների հարուստ աղբյուր է: Բացի այդ, լոբին պարունակում է շատ կալիում, կալցիում և ֆոսֆոր: Որոշ տեսակներում կա նաև երկաթ (կանաչ լոբի), ֆոլաթթու (մունգ, պինտո, սև աչք), սելեն (սև աչք) և ցինկ (կարմի, ռենալ և սև լոբի): Լոբու մեջ պարունակվող սպիտակուցում կա մեծ քանակությամբ լիզին` կարնիտին արտադրելու համար օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթու, որն ամրացնում է սիրտը, կանխարգելում իշեմիկ հիվանդության և սրտամկանի ինֆարկտի առաջացումը: Բացի այդ, լոբու սպիտակուցները նպաստում են օրգանիզմի թթվային հավասարակշռության պահպանմանը, հատկապես, երբ ձեր ամենօրյա սննդակարգում առկա են թթու պարունակող միս, ձուկ, ձու և հացահատիկային սննդամթերքներ: