Օրգանիկ թեյ մասուր-չիչխանի էքստրատ 16 հատ /Բիզոն 1/

(0)
  • Գինը: 1290 դր
  • Քանակը (հատ)
    remove add
  • Բրենդ: ԲԻԶՈՆ

«Բիզոն-1» ՍՊԸ-ն ստեղծվել է 1995թ, զբաղվում է  հատապտուղներից լուծվող թեյերի /չոր էքստրակտների/ արտադրությամբ՝ մասուրից, չիչխանից, հոնից, ազնվամորուց, ալոճից, մոշից: Դրանից բացի մենք կորիզներից արտադրում ենք  յուղեր`չիչխանի, մասուրի, ծիրանի, դեղձի կորիզներից: Այս արտադրատեսակները օրգանական են: Թեյերի հումքը հիմնականում ձեռք է բերվում վայրի հավաքի միջոցով, որի համար ստեղծել ենք հավաքող խմբեր Գեղարքունիքի մարզում /չիչխանի պտուղների հավաք/ և Սյունիքի մարզում /մասուրի, ալոճի և հոնի պտուղների հավաք/: Վերամշակումը և վայրի հավաքը սկսած 2012թ․-ից ունեն օրգանական սերտիֆիկացում եվրոպական երկրների համար, իսկ 2016թ․-ից՝ ԱՄՆ:  Որոշ օրգանական հատապտուղներ /ազնվամորի, մոշ/ ձեռք են բերվում ֆերմերներից: Լուծվող թեյերը փաթեթավորվում են մեկանգամյա ստիկ փաթեթների մեջ և իրացվում են ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում /Ռուսաստան, ԱՄՆ/:

Բաղադրությունը՝ 85% վայրի մասուրի չոր էքստրակտ և  15% վայրի չիչխանի չոր էքստրակտ։

Հարուստ է վիտամիններով հատկապես A և C, որոնք ամրապնդում են իմունային համակարգը և պայքարում մրսածության դեմ։ Մեր թեյի մեկ բաժակը տալիս է C վիտամինի օրվա անհրաժեշտ քանակի 10%։ Մասուրի թեյը նաև հակաօքսիդիչ լիկոպենի աղբյուր է, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և կանխում է ուռուցքային բջիջների տարածումը։ Մասուրի թեյը հալեցնում է որովայնի շրջանի ճարպը, ինչպես նաև կանխարգելում է ճարպի առաջացումը։ Չիչխանը պարունակում է նաև A, B1, B2, B6 և C վիտամիններ, որոնք նույնպես ունեն իմունային համակարգը խթանող և սրտանոթային համակարգի պաշտպանիչ հատկություններ։

Վարկանիշ

0