Օրգանիկ ՆՌՆԱԾԱՂԻԿ տուփ 25հատ

(0)
  • Գինը: 1190 դր
  • Քանակը (գր)
    remove add
  • Քաշը: 50 կգ
  • Բրենդ: ԱԴԲԱ

Նռնածաղկով այս փունջը կազմում են նռան ծաղիկը, ուրցը, դաղձը, սրոհունդը, մոշի տերևները և երիցուկը: 

Նռան ծաղիկներն ունեն դառը, տտիպ համ, որն այս խառնուրդում թուլացրել ենք մյուս խոտաբույսերի կիրառմամբ: 

Նռենին փոքր, մինչև 5 մ բարձրություն ունեցող ծառ է, փոքր, փայլուն եւ գրեթե մշտադալար տերևներով: Նրա ծաղիկները գեղեցիկ նարնջագույն-կարմիր են: 

Յունանի (Unani- հունական բժշկություն` հարավային Ասիայում լայնորեն կիրառվող ավանդական բժշկության ձև) եւ Այուրվեդա (Ayurvedic -“երկարակեցության լիարժեք գիտելիք”, հնդկական ավանդական բժշկության համակարգ և ալտերնատիվ բժշկության ձև) բժշկություններում միայն նռան ծաղիկն է որ սահմանվում է որպես շաքարախտի դեղ:

Նռան հատիկներն ու ծաղիկները ունեն այնպիսի հատկություններ, որոնք կարող են նպաստել արյան մեջ շաքարի մակարդակի իջեցմանը, օգնել հիպերգլիկեմիայով եւ շաքարախտով հիվանդ մարդկանց: 2007 թ. "Journal of Medicinal Food" ամսագրում հրատարակված հոդվածում նշվում է նռան հատիկների, ծաղիկների եւ հյութի հիպոգլիկեմիկ ազդեցության մասին, առանձնացվում են նռան մեջ պարունակվող երեք հակաօքսիդանտ թթուներ որպես պոտենցիալ հակադիաբետիկ բաղադրիչներ: 

2008-ին հրատարակված "Շաքարային դիաբետը, գիրությունը եւ նյութափոխանակությունը» ուսումնասիրության մեջ Հնդկաստանի Յունանի եւ Այուրվեդա բժշկական գիտությունների մասնագետները նկարագրում են նռան ծաղիկը որպես միջոց շաքարախտի դեմ: Ուսումնասիրության հեղինակները վկայում են, որ նռան ծաղիկն ունի որոշակի բաղադրիչներ, որոնք պատասխանատու են այդ ազդեցության համար` նշելով, որ դրանք կարգավորում են արյան շաքարի հաշվեկշիռը, իսկ այդ բաղադրիչների սինթետիկ տարբերակը սովորաբար օգտագործվում է հիպերգլիկեմիայի բուժման համար, ի թիվս այլ խանգարումների` կապված նյութափոխանակության հետ:

Այնուամենայնիվ Մերիլենդի Բժշկական Համալսարանի դոկտոր Սթիվեն Դ. Էրլիքը զգուշացնում է, որ առանց բժշկի նախնական հավանության շաքարախտով հիվանդները չպետք է խմեն նռան կամ որեւէ այլ մրգի հյութ:

Հազարամյակներ շարունակ նուռն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ: Լաբորատոր փորձերը նույնպես ապացուցել են նռան հակաօքսիդիչ, հակաբակտերային եւ հակավիրուսային հատկությունները: 

Սակայն մինչ օրս, դեռևս չի հաջողվել ստեղծել մի դեղամիջոց, որը կարող է շահավետորեն համատեղել նռան ծաղկի մեջ պարունակվող ակտիվ բաղադրիչները, առանց անցանկալի կողմնակի ազդեցության:

Ժողովրդական բժշկության մեջ հազի դեպքում օգտագործում են նռան ծաղիկների փոշին: Ծաղիկները պետք է պահել արեւի տակ եւ չորացնել, փշրել և խմել տաք ջրով: Հիշողությունը բարելավելու համար ծաղիկների կոկոնները չորացնում են, փշրում, պատրաստում փոքր հաբեր և ընդունում օրական երեք անգամ:

Իհարկե, կարելի է նաև դրա փոխարեն խմել նռնածաղկի թրմաթեյ:

Ուշադրություն` որպես բուժամիջոց օգտագործելիս անպայման խորհրդակցեք բժշկի հետ: 

 

Վարկանիշ

0