Թզի չիր 1 կգ Մեղրի /Ագրոլոգ/

(0)
  • Գինը: 4860 դր
  • Քանակը (կգ)
    remove add
  • Քաշը: 1 կգ

Թզի չիր 1 կգ Մեղրի /Ագրոլոգ/

100գ  պարունակում է  կկալ 249, աշխաջրեր-  63,87

Պարունակում է В խմբի վիտամիններ, С, РР, երկաթ, կալիում, կալցիում, կարոտին, մագնիում, պեկտին

Թուզը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում՝ շնորհիվ յուրահատուկ քիմիական բաղադրության. այն պարունակում է մագնեզիում, կալցիում, երկաթ, պեկտին, մի խումբ վիտամիններ, օրգանական թթուներ։Թուզը քաղցկեղի դեմ կանխարգելիչ միջոց է: Այն կարգավորում է վահանաձև գեղձի աշխատանքը: Բացի այդ, թուզը օգնում է աղիքներից հանել պարազիտներին:Կալիումն ու մագնեզիումն ամրացնում են սրտամկանը, իջեցնում արյան մակարդելիությունը։ Թուզը խորհուրդ է տրվում օգտագործել փորկապության դեպքում, քանի որ այն կարգավորում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, օգտակար է նաև գաստրիտի և թունավորումների դեպքում։ 200 գրամ թզի չիր օգտագործելուց մի քանի ժամ անց արդեն ամբողջությամբ կմաքրվեն ձեր աղիները։Շնչուղիների բուժման համար։ Քչերը գիտեն այն մասին, որ թզի չիրն օգտակար է շնչառական համակարգի հետ կապված խնդիրների, մասնավորապես՝ բրոնխիտի, ասթմայի և անգինայի դեպքում։ Մրսածության դեպքում խորհուրդ է տրվում թուզը մանրացնել, ավելացնել կաթ և օգտագործել։

Օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելում։ Ըստ որոշ կարծիքների՝ թուզը կարող է օգնել կանխարգելելու օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը։

Դիաբետի դեպքում։ Թզի թարմ պտուղները ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն։ Այդ պատճառով էլ դիաբետով տառապող անձինք կարող են այն օգտագործել։

Կնոջ առողջության համար։ Թուզն օրգանական միացություններ է պարունակում, որոնք կարող են օգնել թեթևացնել ցավերը դաշտանային ցիկլի ընթացքում։ Այդ օրերին խորհուրդ է տրվում ուտել 3 թուզ. դա կօգնի արագ վերականգնել ուժերը և լրացնել անհրաժեշտ օգտակար նյութերի քանակը։

Հղիության ծրագրման ընթացքում։ Թուզը պարունակում է ֆոլաթթու, որը հարկավոր է կնոջը մինչև հղիությունը, ինչպես նաև հղիության վաղ շրջանում՝ պտղի նորմալ զարգացման համար։

Տղամարդկանց առողջության համար։ Թուզը դրական ազդեցություն է ունենում միզասեռական համակարգի վրա, օգնում վերականգնել տղամարդու վերարտադրողական ֆունկցիան, վարակիչ և սնկային հիվանդությունների կանխարգելման միջոց է։ Տղամարդկանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2-3 թուզ օգտագործել։

Քաշի նվազեցում։ Թուզը համարվում է դիետիկ մթերք, որը բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում։

 

Վարկանիշ

0