Կանաչ հնդկաձավարը պատկանում է ցածր կալորիականություն ունեցող մթերքների շարքին: Նրա կալորիականությունը ընդամենը 290.2 կկալ է յուրաքանչյուր 100 գրամում, իսկ ծլեցված տարբերակով բազմապիսի քիմիական պրոցեսների արդյունքում այդ կալորիականությունն ավելի է նվազում:
Կանաչ հնդկաձավարի բաղադրությունը յուրահատուկ է և իր օգտակարությամբ ու էներգետիկ արժեքով առաջին տեղն է զբաղեցնում հացահատիկային կուլտուրաների սանդղակում՝ հետևում թողնելով ցորենը, բրինձը, վարսակը, գարին և այլն: Այն իր մեջ ներառում է.
13-15գ սպիտակուցներ
2,3-3 գ ճարպեր
59,5 գ ածխաջրեր
67-75% օսլա
10,8-16գ սննդային մանրաթելեր
2,0-2,2գ մոխիր