Չաման /հատիկ/ 270գ ,,Սոլակ,,

(0)
  • Գինը: 940 դր
  • Քանակը (գր)
    remove add
  • Բրենդ: Սոլակ Ռաիսա Մկրտչյան

Չամանը իր յուրահատուկ համի ու հոտի շնորհիվ անտիկ ժամանակներից օգտագործվում է որպես համեմունք, նաեւ շատ հաճախ ավելացվում է համեմունքային խառնուրդների մեջ, օրինակ, կարրի հետ: Ունի ուժեղ սուր հոտ, իսկ պատճառը դրանում առկա եթերային յուղերն են: Այն եւ հատիկավոր, եւ փոշու տարբերակով լայն տարածում ունի սոուսների, ճաշերի մեջ ասիական, լատինաամերիկյան եւ հնդկական, աֆրիկական խոհանոցում, ինչպես նաեւ Եվրոպական որոշ ճաշատեսակների մեջ, ինչպիսին են, օրինակ, ֆրանսիական հացի ու պանրի որոշ տեսակները, պորտուգալական նրբերշիկները, ինչպես նաեւ ավանդական հայկական բաստուրման: Այս մթերքը օգտագործելիս պետք է հիշել՝ դրա կողքը որեւէ այլ համ դուք չեք նկատելու եւ չեք զգալու, որովհետեւ անգամ կես գդալի ավելացումը որեւէ ճաշատեսակի մեջ, այն դարձնելու է բուրավետ ու խլացնելու հնարավոր բոլոր այլ բույրերը: Պատահական չէ, որ այս համեմունքը դարեր շարունակ եւ մինչ օրս օգտագործվում է նաեւ օծանելիք պատրաստելու համար:

Բաղադրություն
Այն հարուստ է երկաթով, կալիցումով, նաեւ կալիումով, ֆոսֆորով ու մագնեզիումով: Օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող երկաթի եւ հանքային նյութերի լավ աղբյուր է: Ինչպես հայտնի է, երկաթը կարեւոր դեր է խաղում իմունային համակարգի ամրացման հարցում: Դա առավել կարեւոր է հղի կանանց, կերակրող մայրերի, ինչպես նաեւ դեռահասների համար, ում օրգանիզմում երկաթի անընդհատ համալրումը անհրաժեշտություն է:Օգտական հատկություններՀայտնի է մարսողական համակարգի վրա դրական ազդեցությամբ եւ այդ նպատակով օգտագործվում է ինչպես փոշու, այնպես էլ դեղահաբերի, կամ հատուկ թուրմի տեսքով: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս մթերքը խթանում է ենթաստամոքսային գեղձում ֆերմենտների սեկրեցիան, ինչի շնորհիվ էլ ապահովում է օրգանիզմում պատշաճ մարսողություն ու սննդարար նյութերի ճիշտ յուրացում: Բացի այդ, այն նաեւ ուղղակի ախորժակ է բացում եւ ուտելու ցանկություն է առաջացնում՝ բավական է միայն սնունդ ընդունելուց առաջ մի քանի հատիկ կուլ տալ: Պարզվում է, որ այս մթերքը նաեւ դրական է ազդում հղի կանանց ինքնազգացողության վրա. դրա բաղադրության մեջ առկա նյութերի ժամանակ այն կանխում է հղի կանանց մոտ սրտխառնոցը: Նաեւ արյան մեջ պակասացնում է շաքարի պարունակությունը եւ համարվում է հակադիաբեդիկ մթերք: Դրական ազդեցություններից են նաեւ ոսկոռների վրա դրական ազդեցությունն ու ամրացումը, ինչպես նաեւ ընդհանուր իմունային համակարգի վերականգնումը, ինչը բազմիցս հաստատվել է գիտական փորձերի ընթացքում: Հատիկները ունեն նաեւ հակակոնցերոգենային հատկություններ: Որոշ հետազոտությունների համաձայն, չամանի օգտագործման շնորհիվ լաբորատոր կենդանիների մոտ կանխել է ստամոքսի եւ լյարդի ուռուցնքների առաջացումը: Դա բացատրվում է չամանում առկա նյութերով, որոնք լյարդի ֆերմենտները մաքրում են թունավոր նյութերից:

 

Վարկանիշ

0