Օրգանիկ սև սալորի չիր 1կգ /Ագրոլոգ/

(0)
  • Գինը: 3900 դր
  • Քանակը (կգ)
    remove add
  • Քաշը: 1 կգ
  • Բրենդ: ԱԳՐՈԼՈԳ

Օրգանիկ սև սալորի չիր 1000գ 

Էներգետիկ արժեքը 100 գրամում

կալորիականությունը՝ 339 կկալ

սպիտակուցներ՝ 2,3 գր

ճարպեր՝ 0,7 գր

ածխաջրեր՝ 57 գր

ջուր՝ 25 գր

այրվածքային մնացորդ (հանքային աղեր)՝ 2 գր

Օգտակար հատկությունները

Սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ (E, բետա-կարոտին, PP, C և B խմբի վիտամիններ), միկրոէլեմենտներ (երկաթ, կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, կոբալտ, յոդ, ցինկ, ֆտոր, մանգան, պղինձ) և այլ օգտական նյութեր (շաքար, պեկտիններ, օրգանական թթուներ, օսլա, ածխաջրեր և սպիտակուցներ):Օրգանական թթուներից սալորաչրի մեջ գերակշռում է խնձորաթթուն, բայց կան նաև կիտրոնաթթու, սալիցիլային թթու, թրթնջուկաթթու (щавелевая кислота): Սալորաչրում պարունակվող պոլիֆենոլների շնորհիվ այս չիրը դրականորեն է ազդում անոթների պատերի առաձգականության բարձրացման վրա և ամրություն է հաղորդում դրանց: Դա էլ իր հերթին բարենպաստ ազդեցություն է թողնում ամբողջ սիրտ անոթային համակարգի աշխատանքի վրա:Սալորաչիրն ունի տոնուս հաղորդելու, տոնուսի մեջ պահելու հատկություն, բարձրացնում աշխատունակությունը, լավացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը: Սալորաչիրն ունի նաև շատ լավ կոսմետիկ հատկություններ, այդ պատճառով էլ ընդունակ է լավացնել արտաքին տեսքն ու մաշկի վիճակը: Սալորաչիրը հարուստ է կալիումով, որն ինչպես հայտնի է օգտագործվում է միզաքարային հիվանդությունների դեպքում: Մասնակցում է նյարդային ազդակների հաղորդման, մկանների կծկման, սրտի աշխատանքի լավացման, օրգանիզմում թթվա-հիմնային հավասարակշռության պահպանման գործընթացներին: Կալիումի ազդեցությամբ ուժեղանում է լեղու անջատումը և մեզի դուրս բերումը օրգանիզմից:

Շնորհիվ իր բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտների սալորաչիրը բարձրացնում է իմունիտետը և էկոլոգիապես վնասակար արտաքին ազդեցություններին օրգանիզմի հակազդելու ունակությունը: Շատ կարևոր է, որ սալորաչիրը կլանում է ազատ ռադիկալները, որոնք քայքայում են օրգանիզմը: Դրանով է բացատրվում նրա երիտասարդացնող հատկությունը և օգտակարությունը քաղցկեղի կանխարգելման համար:Մեծ քանակությամբ B խմբի վիտամինների առկայությունը սալորաչրում դրական են ազդում մարդու նյարդային համակարգի վրա՝ հեռացնելով անհագստությունը և բարձրացնելով դիմադրողականությունը սթրեսների դեպքում: Սալորաչիրը շատ է գնահատվում արյան զարկերակային բարձր ճնշման կարգավորման հատկություն ունենալու համար, և հենց այդ պատճառով հիպերտոնիկներին (արյան բարձր ճնշում ունեցողներին) հաճախ սալորաչիր ներառող դիետա են նշանակում:

Սալորաչիրը լայն կիրառություն ունի աղիների որոշ հիվանդությունների բուժման ժամանակ, որոնք ուղեկցվում են փորկապությամբ, արյան խտացման ժամանակ, լյարդի, երիկամների և սրտի աշխատանքների խանգարումների ժամանակ: Սալորաչիրը նպաստում է նաև ախորժակի բարձրացմանը:Սալորաչիրը չափազանց օգտակար է վիտամինային անբավարարության դեպքում, քանի որ պարունակում է վիտամինների լայն տեսականի: Շատ հաճախ սալորաչիրը նշանակում են սակավարյունության դեպքում, ինչպես նաև օրգանիզմում կալիումի անհրաժեշտ քանակի համալրման համար: Ի հեճուկս տարածված այն կարծիքի, որ կալիումն ամենաշատը պարունակվում է բանանի մեջ, պետք է նշել, որ այն սալորաչրի մեջ 1.5 անգամ ավելի շատ է, քան՝ բանանի: Սալորաչրի բարձր էներգետիկ արժեքը և իր մեջ պարունակվող օգտակար նյութերի մեծ քանակը թույլ է տալիս առաջարկել այն օրգանիզմի էներգետիկ բալանսի համալրման համար: Սալորաչիրը մտնում է շատ ճաշատեսակների և ըմպելիքների (աղցաններ, մսային ճաշատեսակներ, փլավներ, պահածոներ) բաղադրության մեջ: Սալորաչիրը նպաստում է մսի թարմության պահպանմանը, 90%-ով կրճատում է սալամոնելաների, ստաֆիլակոկների և աղիքային ցուպիկի աճը:Լավագույն սալորաչիրն այն է, որը չորացվում է բնական ճանապարհով, առանց կեղևազրկման և գլիցերինով մշակման: Չորացման համար պիտանի են միայն հասած, հյութալի և քաղցր պտուղները, քանի որ միայն հասունացած սալորներն ունեն ամենաբարձր բուժիչ հատկություններ:Սև սալորը հավաքում են, լվանում են, չորացնում են արևի տակ մի քանի օր մինչև լրիվ չորացում: Հնուց ի վեր համարվել է, որ ամենաօգտակար չորացրած սև սալորը կտով չորացրածն է, այդ պատճառով չորացնելիս կուտ պետք չի հանել:

Վնասակար հատկությունները

Շաքարային դիաբետ կամ ճարպակալման խնդիր ունեցող մարտկանց չի կարելի օգտագործել սալորաչիր, շաքարի մեծ չափաբաժնի պարունակության համար:

Սալորաչիրը հակացուցված է կերակրող մայերի համար, քանի որ կարող է առաջացնել ստամոքսի փքվածություն կամ ալերգիա նորածնի մոտ:  Սալորաչիրը հակացուցված է նաև նրանց համար, ովքեր երիկամներում քարեր ունեն, քանի որ կարող է հիվանդության սրացման պատճառ դառնալ, ինչպես նաև նրանց համար, ովքեր սալորաչրից ալերգիա ունեն:

 

Վարկանիշ

0