Փաթեթը ներառում է յուրօրինակ, նուրբ և առողջարար բուսական խառնուրդների տեսականի՝ յուրաքանչյուրը թրման համար նախատեսված անհատական նեյլոնե տոպրակի մեջ, ինչն ապահովում է մաքսիմալ համ և հարմարավետություն։
Հավաքածուն կազմված է ոչ միայն հաճելի համով, այլև կենսարար հատկությամբ օժտված բուրավետ խոտաբույսերի տերևներից ու ծաղիկներից, որոնք հավաքված են ծովի մակերևույթից 1700-2900մ բարձրության վրա գտնվող Հայաստանի Տավուշի մարզի բնության անարատ անկյուններից:
Հավաքածուն կազմված է 9 տեսակի թեյի 27 փաթեթիկներից (9X3)։ Թեյերն ունեն յուրահատուկ և տարբեր համեր։
Բաղադրությունը։ Վայրի ուրց, Վայրի դաղձ, Վայրի նռան ծաղիկներ, Վայրի ուրցադաղձ, Վայրի խնկածաղիկ, Վարդի թերթիկներ, Վայրի զիվան, Վայրի սրոհունդ, Վայրի պատրինջ, Վայրի փիփերթի ծաղիկներ, Վայրի անթառամ։