«Բիզոն-1» ՍՊԸ-ն ստեղծվել է 1995թ, զբաղվում է հատապտուղներից լուծվող թեյերի /չոր էքստրակտների/ արտադրությամբ՝ մասուրից, չիչխանից, հոնից, ազնվամորուց, ալոճից, մոշից: Դրանից բացի մենք կորիզներից արտադրում ենք յուղեր`չիչխանի, մասուրի, ծիրանի, դեղձի կորիզներից: Այս արտադրատեսակները օրգանական են: Թեյերի հումքը հիմնականում ձեռք է բերվում վայրի հավաքի միջոցով, որի համար ստեղծել ենք հավաքող խմբեր Գեղարքունիքի մարզում /չիչխանի պտուղների հավաք/ և Սյունիքի մարզում /մասուրի, ալոճի և հոնի պտուղների հավաք/: Վերամշակումը և վայրի հավաքը սկսած 2012թ․-ից ունեն օրգանական սերտիֆիկացում եվրոպական երկրների համար, իսկ 2016թ․-ից՝ ԱՄՆ: Որոշ օրգանական հատապտուղներ /ազնվամորի, մոշ/ ձեռք են բերվում ֆերմերներից: Լուծվող թեյերը փաթեթավորվում են մեկանգամյա ստիկ փաթեթների մեջ և իրացվում են ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում /Ռուսաստան, ԱՄՆ/:
Բաղադրությունը՝ 80% վայրի մասուրի չոր էքստրակտ և 20% ազնվամորու չոր էքստրակտ։
Հարուստ է վիտամիններով հատկապես C-ով, ամրապնդում են իմունային համակարգը և պայքարում մրսածության դեմ։ Մեր թեյի մեկ բաժակը տալիս է C վիտամինի օրվա անհրաժեշտ քանակի 10%։ Ազնվամորին պարունակում է հակաօքսիդանտներ, օժտված է քրտնաբեր, ինչպես նաև հակաբորբոքիչ, ցավազրկող և հակատոքսիկ հատկություններով։ Մասուրի թեյը նաև հակաօքսիդիչ լիկոպենի աղբյուր է, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և կանխում է ուռուցքային բջիջների տարածումը։ Մասուրի թեյը հալեցնում է որովայնի շրջանի ճարպը, ինչպես նաև կանխարգելում է ճարպի առաջացումը։