Օրգանիկ ծիրանի չիր 100գ
Առանց պահածոյացնող նյութերի
Առանց շաքարի հավելման
Առանց սուլֆիտացման
Պարունակում է վիտամիններ՝ A, B1, B2, B3 (կամ PP), B4, B5, B6, B9, C, E, K, կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնիում, նատրիում, երկաթ, պղինձ, սելեն, ցինկ, մանրաթելեր․․․
Այսպես, մագնիումը, կալիումը, երկաթը անհրաժեշտ են սրտամկանի լիարժեք աշխատանքի համար, որը նշանակում է արյան նորմալ շրջանառություն, ինչը բերում է օրգանիզմի երիտասարդացման, արյան ճնշման նորմալացման, հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը և այլն։ Ծիրանի չիր անհրաժեշտ է օգտագործել նաև սակավարյունության պարագայում, ինչպես նաև հղի ժամանակ, երբ բնական կերպով իջնում է հեմոգլոբինի մակարդակը։ Այն խորհորդ է տրվում նաև միզամուղ օգտագործող մարդկանց՝ օրգանիզմը կալիումի լվացումից պահպանելու նպատակով։
Ծիրանի չիրն ընդհանրապես հանդիսանում է բավականին հզոր հակաօքսիդանտ և նպաստում է օրգանիզմի մաքրմանը ծանր մետաղների միացություններից, շլակից, ռադիոնուկլիոդներից և այլն։ Այն նաև ունի թեթև թուլացնող ազդեցություն աղեստամոքսային տրակտի վրա, որը նպաստում է այդ համակարգի մաքրմանը և կանխում է խցանումների առաջացումը։ Իսկ վիտամին A-ի մեծ պարունակությունն ուղղակիորեն նպաստում է տեսողության լավացմանը։
Ծիրանի չրի օգուտները շատ են և այն օգտակար բազմազան հատկությունների եզակի համադրություն է, որը մայր բնությունը տվել է մեզ։ Սակայն դա դա չի նշանակում, որ ծիրանի չիրը կարելի է ընդունել անսահմանափակ քանակով։ Նորմալ օրգանիզմի համար օրեկան չափաբաժինը կազմում է 80-100 գ: