Օրգանիկ թեյ մասուրի և մոշի էքստրատ 16հատ /Բիզոն 1/

(0)
  • Գինը: 1290 դր
  • Քանակը (հատ)
    remove add
  • Բրենդ: ԲԻԶՈՆ

«Բիզոն-1» ՍՊԸ-ն ստեղծվել է 1995թ, զբաղվում է  հատապտուղներից լուծվող թեյերի /չոր էքստրակտների/ արտադրությամբ՝ մասուրից, չիչխանից, հոնից, ազնվամորուց, ալոճից, մոշից: Դրանից բացի մենք կորիզներից արտադրում ենք  յուղեր`չիչխանի, մասուրի, ծիրանի, դեղձի կորիզներից: Այս արտադրատեսակները օրգանական են: Թեյերի հումքը հիմնականում ձեռք է բերվում վայրի հավաքի միջոցով, որի համար ստեղծել ենք հավաքող խմբեր Գեղարքունիքի մարզում /չիչխանի պտուղների հավաք/ և Սյունիքի մարզում /մասուրի, ալոճի և հոնի պտուղների հավաք/: Վերամշակումը և վայրի հավաքը սկսած 2012թ․-ից ունեն օրգանական սերտիֆիկացում եվրոպական երկրների համար, իսկ 2016թ․-ից՝ ԱՄՆ:  Որոշ օրգանական հատապտուղներ /ազնվամորի, մոշ/ ձեռք են բերվում ֆերմերներից: Լուծվող թեյերը փաթեթավորվում են մեկանգամյա ստիկ փաթեթների մեջ և իրացվում են ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում /Ռուսաստան, ԱՄՆ/:

Բաղադրությունը՝ 80% վայրի մասուրի չոր էքստրակտ և  20% վայրի մոշի չոր էքստրակտ։

Հարուստ է վիտամիններով հատկապես C-ով, ամրապնդում են իմունային համակարգը և պայքարում մրսածության դեմ։ Մեր թեյի մեկ բաժակը տալիս է C վիտամինի օրվա անհրաժեշտ քանակի 10%։    Մասուրի թեյը նաև հակաօքսիդիչ լիկոպենի աղբյուր է, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների և կանխում է ուռուցքային բջիջների տարածումը։ Մասուրի թեյը հալեցնում է որովայնի շրջանի ճարպը, ինչպես նաև կանխարգելում է ճարպի առաջացումը։ Մոշի արկայությունը ունի անտիսեպտիկ և հակատոքսիկ հատկություններ։ Այն նպաստում է բերանի խորոչի հիգիենայի և օգտակար է նրանց համար, ովքեր ունեն լնդերի բորբոքում։

 

Վարկանիշ

0