Կտավատի սերմերը պարունակում են հակաօքսիդանտներ, վիտամիններ, հանքային նյութեր։
Միևնույն ժամանակ կտավատի սերմերը A, E, B վիտամինների հիանալի աղբյուր են, պարունակում են բանանից 7 անգամ ավել կալիում։
Կտավատի սերմը պարունակում է 3 տեսակի չհագեցված ճարպաթթուներ՝ օմեգա- 3, օմեգա- 6 և օմեգա- 9։Չհագեցված ճարպերը և F վիտամինը, որով նույնպես հարուստ է կտավատի սերմը, նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի և արյան բարձր ճնշման իջեցմանը։
Այդ պառճառով Էլ կտավատի սերմերը օգտագործում են աթերոսկլերոզի, ինսուլտի, ինֆարկտի, թրոմբոզների և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների կանխարգելման ժամանակ։
Կտավատի սերմերի մեջ եղած հակաօքսիդանտները օժտված են հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններով։
Կտավատի սերմերը կիրառում են նաև շաքարախտի կանխարգելման և բուժման ժամանակ։
Նրանք նաև հայտնի են որպես հակամակաբուծային հզոր մթերք։
Կտավատի սերմերի եփուկը ոչնչացնում է բոլոր տեսակի մակաբույծներին բացի ասկարիդից։
Պոլիսախարիդների մեծ քանակի հաշվին ջրի մեջ ընկղմելիս կտավատի սերմերը ուռչում են և աղեստամոքսային տրակտի համար կատարում պաշտպանիչ հակաբակտերիալ թաղանթի դեր՝ դրանով իսկ անգնահատելի դեր ունենալով գաստրիտի և ստամոքսի խոցի բուժման համար։
Կտավատի սերմերը նաև հզոր սորբենտ են, որոնք իրենց ազդեցությամբ չեն զիջում ակտիվացրած ածուխին։
Բայց պետք է հիշել, որ կտավատի սերմերը պետք է խմել մեծ քանակությամբ ջրով։