Կծոխուր/բարբարիս/ չոր /20գ/ Հայ գյուղ՝ Ստելլա Սարուխանյան

(0)

Կծոխուր (ծորենի, բարբարիս)

Կծոխուրի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ և պարունակում են ալկալոիդներ:
Տերևներում պարունակվում են մինչև 88,5 մգ վիտամին C (100 գ հումքի մեջ), 39 մգ վիտամին E, պտղակալման շրջանում` 47-54 մգ կարոտին։ Չհասունացած պտուղներում կա մոտ 6 տոկոս ենթավիտամին A, վիտամին C, սապոնին, օրգանական թթուներ, պեկտին, մինչև 6 տոկոս շաքար, վիտամին E, հանքային աղեր։
Կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թրոմբոզի, երիկամաքարային հիվանդության դեպքում։
Պտուղների թուրմն ուժ է հաղորդում, լավացնում է ինքնազգացողությունը և բարձրացնում աշխատունակությունը:
Ժամանակակից բժշկությունը կիրառում է տերևի ոգեթուրմը` որպես լեղամուղ միջոց հեպատիտների և լեղաքարային հիվանդության, և որպես արյունարգել միջոց` արգանդից արյունահոսության դեպքում։ Վերջին տարիներին հայտնաբերվել է, որ լեղամուղ հատկություններ ունեցող ալկալոիդ բերբերինն օգնում է ազատվել ծխախոտի և ալկոհոլի հանդեպ կախվածությունից։ Պտուղները խորհուրդ է տրվում ուտել երիկամների և միզապարկի բորբոքման, ռևմատիզմի և լյարդի հիվանդությունների դեպքում:

Վարկանիշ

0