Կեռասենին պարունակում է մինչեւ 11,5 տոկոս շաքար, 1,33 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս ազոտային նյութեր, բջջանյութ, մոխիր, ներկանյութ, հարուստ է կալիումով եւ երկաթով, պարունակում է նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, այլ միկրոտարրեր։ 100 գ պտղամսի մեջ պարունակվում է 0,01 մգ B1, B2 վիտամիններ, 0,4 մգ նիացին, 15 մգ ասկորբինաթթու, 0,3 մգ վիտամին E, ռուտին։ Կորիզը պարունակում է 28 տոկոս պրոտեիններ եւ 30 տոկոս ճարպեր։